Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և ՀԾԿՀ-ում ՀԷՑ-ից սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող հարցերի քննությունները ենթակա են մերժման։ Այս մասին Կարապետյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այսօր ժամը 10։00-ին դատարանում քննվում է կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։ Նույն օրը նույն ժամին ՀԾԿՀ-ում էլ Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի քննությունն է լինելու։ Այն, որ երկու քննությունն էլ նույն օրն ու նույն ժամին է, կարծում եմ դա առավել քան խոսուն է` հաշվի առնելով այն, որ երկու հանգամանքն էլ ենթակա են մերժման»,- ասաց Վարդևանյանը։
Նա նաև ընդգծեց, որ առնվազն իրենք, ներկայացնելու են իրենց կողմից կատարված շուրջ 1 հատոր բովանդակությամբ գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունները, մի մասի վերաբերյալ էլ` պատասխանները։ Վստահեցրեց՝ քննիչն էլ դատարանում հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բադասյանը բացառեց, որ իրանցի բեռնատարների մեծ մասը ինչ-որ պահի կնախընտրի Գորիս-Կապան ճանապարհը
Գորիս-Կապան ճանապարհին հայկական կողմն արդեն իսկ տեղակայել է մաքսակետ: Այս մասին, յսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողներ...
Ուկրաինան հույս ունի, որ ԱՄՆ-ը կօգնի վերականգնել երկիրը պատերազմից հետո, ինչ է ցույց տալիս Կոսովոյի օրինակը. Politico
Ռուսական ներխուժման մեկնարկից երկու տարի անց Ուկրաինայի կառավարության հույսերը հիմնականում կապված են ԱՄՆ–ի աջակցության հ...
Նախշուն աչոնին պետք է հուշել, որ բացառեն անվտանգ օդային ուղևորափոխադրումը գռդոնի վերածած ընկերությունների աշխատանքը. Արսեն Քարամյան
Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախշուն աչոնին պետք է հուշել որ անհապաղ քայ...
Ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...