Բադասյանը բացառեց, որ իրանցի բեռնատարների մեծ մասը ինչ-որ պահի կնախընտրի Գորիս-Կապան ճանապարհը
Գորիս-Կապան ճանապարհին հայկական կողմն արդեն իսկ տեղակայել է մաքսակետ: Այս մասին, յսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Քանի որ այդտեղով հնարավոր երթեւեկեն իրանական բեռնատարներ, սակայն մեծամասամբ հոսքը արդեն նոր ճանապարհով է ընթանում, օրինակ, որոշակի գործառույթներ են իրականացնում Մեղրիի մաքսակետի եւ անցնող բեռնատարների հաշվառման մասով: Իսկ քանի որ հայկական մեքենաներ չեն մտնում, այդ մասով հաշվառում չի իրականացվում», -ասել է նա:
Բադասյանը նշեց, որ իրանական բեռնատարներից այդտեղ մաքսատուրք չի գանձնվում: Հարցին, թե այդ դեպքում մաքսակետի իմաստը ո՞րն է, նա պատասխանեց. «Եթե կա կետ, որտեղից տեսականորեն հնարավոր է, որ գան մեքենաներ, տեսականորեն մաքսային հսկողության անհրաժեշտություն առաջանա, այդ մաքսային հսկողությունը պետք է իրականացվի»:
Ռուստամ Բադասյանը բացառեց, որ իրանցի բեռնատարների մեծ մասը ինչ-որ պահի կնախընտրի Գորիս-Կապան ճանապարհը, ոչ թե նորակառույց այլընտրանքային Տաթեւ-Կապան ճանապարհը. «Բեռնատարները անցնում են նոր ճանապարհով: Խոսվում է նաեւ նոր ճանապարհի մասին, որով այդ ոլորաններն ընդհանրապես կշրջանցվեն: Դրանից հետո Գորիս-կապան ճանապարհն ընդհանրապես, կարծում եմ՝ կփակվի եւ որեւէ հոսք չի լինի»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...