Քաղաքականություն
Զելենսկին՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Ուկրաինան ակտիվացնում է ջանքերը՝ Ադրբեջանից բնական գազի ներկրման ուղղությամբ։ Երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևը աշխատում է տարբեր ուղիներով ապահովել առաջիկա ձմռան էներգետիկ կայունությունը։
«Մենք լայն հնարավորություններ ենք ստեղծում ձմեռային մատակարարումների համար։ Մասնավորապես՝ մեր լեհ գործընկերների միջոցով մենք ակտիվորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ»,- գրել է Զելենսկին իր սոցցանցային գրառմամբ։
Ուկրաինան փորձում է դիվերսիֆիկացնել գազի ներմուծման աղբյուրները՝ ռուսական էներգակիրներից առավելագույն կախվածությունը բացառելու նպատակով։ Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնում է գազի արտահանման ծավալները դեպի Եվրոպա, ինչը Կիևի համար կարող է դառնալ ռազմավարական այլընտրանք։
Նմանատիպ հոդվածներ
«Մինչ փորձում են այնպես անել, որ նոր խորհրդարանի «սլենգը» շատ չտարբերվի օրիորդաց վարժարանի բարեկիրթ բառամթերքից, ԵԽ-ում դատապարտում են Ադրբեջանին». Նաիրա Զոհրաբյան
Lilit T.
«Ժողովուրդ». Ով կնշանակվի արդարադատության փոխնախարարի պաշտոնում. թեկնածուն հայտնի է
WRed
Ուկրաինական դրոնների գրոհը Ռուսաստանում կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը
Ofelya