Ջո Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ, այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտության կարգավորման ոլորտներում, և մենք պատրաստ ենք ուժեղացնել այդ համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառման մեջ:
Ըստ էության, Միացյալ Նահանգների ղեկավարը Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ ՀՀ ԿԸՀ-ի կողմից պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Հենց իրենց աշխատասենյակներում պատռել են հրաժարականների դիմումները. Ի՞նչ է տեղի ունեցել ընտրություններից 1 օր առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառո...
Ռոբերտ Քոչարյանը ժամկետ է նշել. երբ կլինեն նոր արտահերթ ընտրություններ
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատելաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել...