Սպորտ

Ես չեմ կարող ուրախանալ կամ հանգիստ լինել, որ Ռոնալդուն չկա. Եղիշե Մելիքյան

Mariam Z. 477 դիտում
Ես չեմ կարող ուրախանալ կամ հանգիստ լինել, որ Ռոնալդուն չկա. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին տուրի՝ Պորտուգալիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։


«Դուք ասում եք՝ ճնշում չկա, բայց ես զգում եմ, որ թիմը պատասխանատվություն է կրում։ Իսկ երբ կա պատասխանատվություն, զգում ես նաև ճնշում, որովհետև մենք պետք է ներկայացնենք մեր երկիրը և մեր ֆուտբոլը։


Այո, ճիշտ եք ասում, որ սա մեր համար լուրջ մրցակից է։ Այսօր մենք չենք կարող հասնել այնպիսի արդյունքի, որ հանգիստ լինենք այս թիմի դեմ։ Սակայն այս հանդիպումը կարող է այն օգուտը տալ, որն անհրաժեշտ է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին։ Դա մեր նպատակն է, որովհետև մենք գտնվում ենք կառուցողական աշխատանքի փուլում։


Այս թիմը մեզ կառաջացնի լրջագույն ճնշում, և ճնշման տակ ես պետք է հասկանամ, թե թիմային և անհատական ինչ մակարդակի վրա է մեր աշխատանքը։ Իմ համար էլ է հետաքրքիր, թե ինչպես ենք փոխվել երկու-երեք ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով անհաջող առաջին խաղը և այդ վատ խաղն ու հաշիվը։


Սա լավ քննություն է։ Մենք պատրաստ ենք։ Ճիշտ է, ունենք շատ կորուստներ, բայց պատրաստ ենք պայքարելու, և ես որպես մարզիչ կաշխատեմ մեր թիմից առավելագույնը ստանալու ուղղությամբ։


Իռլանդիայի դեմ Պորտուգալիայի խաղը ցույց տվեց, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն տեսականորեն մեր և Պորտուգալիայի հավաքականների միջև տարբերությունը շատ մեծ է։


Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա պետք է ասեմ, որ Պորտուգալիայի հավաքականն այնքան ռեսուրս և ֆուտբոլիստ ունի իր երկրում, որ նրանք միշտ հավաքում են լավագույններին։ Համոզված եմ, որ Ռոնալդուի փոխարեն կարող է շատ լավ ֆուտբոլիստ լինել, և ես չեմ կարող ուրախանալ կամ հանգիստ լինել, որ Ռոնալդուն չկա։ Կա Պորտուգալիայի հավաքական, որը շատ ուժեղ է, և մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք պայքարել այս թիմի դեմ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250