Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը
Ուկրաինայում բենզալցակայանների ցանցերը մեկ լիցքավորման հաշվով սկսում են կիրառել դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ, որոնք տատանվում են 50-ից 100 լիտրի սահմաններում։ Այս քայլը հիմնականում տարածվում է մայրուղիներում գտնվող կայանների վրա, որոնցից օգտվում են բեռնատարների վարորդներն ու երկար տարածություններ փոխադրողները։ Նրանց համար այժմ ավելի ձեռնտու է լիցքավորվել բենզալցակայաններում, քան նավթամբարներում, քանի որ մեծածախ և մանրածախ գների միջև տարբերությունը էապես նվազել է։
Մի շարք օպերատորներ արդեն դիմում են այս քայլին. օրինակ՝ OKKO ցանցում մեկ լիցքավորման առավելագույն շեմը սահմանվել է 100 լիտր։ Սահմանափակումների նպատակն է կանխել վառելիքի պաշարների արագ սպառումը, քանի որ լոգիստիկ շղթաները ոչ միշտ են հասցնում ժամանակին լրացնել դրանք։ Դեֆիցիտը հետևանք է Ուկրաինա մատակարարումների կտրուկ նվազման, Եվրոպայից առաքումների սահմանափակման, ինչպես նաև Դանուբի ծանծաղացման, ինչը բարդացրել է գետային փոխադրումները։ Միևնույն ժամանակ, երկիրը դժվարանում է պակասորդը լրացնել այլ ուղղությունների հաշվին։
Ըստ փորձագիտական գնահատականի՝ մոտ ապագայում դիզվառելիքի վաճառքի լիակատար դադարեցում չի կանխատեսվում, սակայն առանձին բենզալցակայաններում այն պարբերաբար անհասանելի է դառնալու։ Հուլիսի 31-ի դրությամբ Ուկրաինայում դիզելային վառելիքի միջին արժեքը հասել է 90,55 գրիվնայի (2,03 դոլար)՝ մեկ լիտրի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
ՀՀ-ից Իսպանիա ծիրան չի արտահանվել․ Էկոնոմիկայի փոխնախարարը արձագանքել է լուրերեին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Խուդաթյանը` ռուսական գազին փոխարինելու լուրերի մասին
Ռուսական գազին փոխարինող չենք փնտրում, լրագրողներին վստահեցրեց ՀՀ ՏԿԵ նախարարը, որը վերջերս Իրան էր այցելել և քննարկել Ի...
ՍԱՏՄ ղեկավարը՝ Ջերմուկի, ձկան և գյուղմթերքի ստուգումների արդյունքների մասին
Ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության և որևէ խախտումներ չեն հայտ...