Փախստականների հավաքականի մարզիկը որակազրկվել է Օլիմպիական խաղերում քաղաքական կարգախոսի համար

Փարիզում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները քաղաքական կարգախոս անելու համար որակազրկել են փախստականների հավաքականի կազմում հանդես եկող աֆղանստանցի Մանիժա Թալաշին։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։


Մրցույթի ժամանակ Թալաշը ցույց է տվել թիկնոց՝ «Ազատություն աֆղան կանանց» մակագրությամբ։ 21-ամյա Թալաշը քաղաքական ուղերձ է հղել՝ հոլանդացի Ինդիա Սարջոյի դեմ իր առաջին օլիմպիական մենամարտից առաջ:


«Թալաշը որակազրկվել է հագուստի վրա քաղաքական բովանդակություն ցուցադրելու համար, սա Օլիմպիական խարտիայի 50-րդ կանոնի խախտում է», – ասվում է հայտարարության մեջ։


Կանոնն արգելում է մարզիկներին իրենց քաղաքական հայացքներն արտահայտել Օլիմպիական խաղերում մրցումների ժամանակ։ 


Նշենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերին փախստականների հավաքականում մասնակցում է 12 մարզաձևի 37 մարզիկ։