Տնտեսություն

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից և Ղազախստանից ներկրված ցորենի լաբորատոր փորձարկումներ է իրականացրել

Vika B. 1 րոպե 614 դիտում
ՍԱՏՄ-ն ՌԴ-ից և Ղազախստանից ներկրված ցորենի լաբորատոր փորձարկումներ է իրականացրել

Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ լաբորատոր փորձաքննություն է իրականացրել ՌԴ-ից և Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակների վերաբերյալ։ Բուսասանիտարական ուսումնասիրությունների ընթացքում կատարված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում որևէ կարանտին վնասակար օրգանիզմ չի հայտնաբերվել։


Անվտանգության ցուցանիշների ստուգման շրջանակում ՍԱՏՄ-ն ուսումնասիրել է թունավոր տարրերի՝ ծանր մետաղների, պեստիցիդների, միկոտոքսինների և ռադիոակտիվության մակարդակները։ Մարմնի փոխանցմամբ՝ սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել, և ներկրված հացահատիկը համապատասխանում է անվտանգության նորմերին։


Միևնույն ժամանակ, որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ շարունակվում են։ Արդյունքները կհրապարակվեն դրանց պատրաստ լինելուն պես։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250