Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը
Անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյուլնազարյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝ չի ապահովվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող միջատապաշտպան ցանց, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7%-ով
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7%-ով 2022-ից 2023 թվականներին՝ 2376-ից հասնելով 2542-ի, իսկ նրանց կարողությունն աճ...
Պետական և համայնքային հարկերը բյուջե չվճարելու դեպքում նախատեսված 20 հազար դրամ տուգանքը կհանվի. նախագիծ
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված է, որ պետական և համայնքային հարկերը բյուջե...
ՍԱՏՄՆ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահ...
Մաքսատանը մեքենաների կայանման դրույքաչափը 3 անգամ կբարձրանա. ՊԵԿ նախագահ
Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար (մաքսատանը կայանման համար) դրույքաչափերը մ...