Չեչնիայից փախած Ալիյա Օզդամիրովան բռնի ուժով արտաքսվել է Վրաստանից և սպանվել

Չեչնիայից փախած Ալիյա Օզդամիրովան բռնի ուժով վտարվել է Վրաստանից և սպանվել։


Կադիրովի ավազակները սպանում են երիտասարդ կանանց, որոնք որոշել էին փախչել իրենց միջնադարյան աշխարհից և սկսել նորմալ կյանք՝ առանց իրենց բռնակալ ազգականների վերահսկողության։


SK SOS ճգնաժամային խմբի մարդու իրավունքների պաշտպանների խոսքով՝ 33-ամյա չեչեն Ալիյա Օզդամիրովան, որը սպառնալիքների պատճառով փախել էր Չեչնիայից, բռնի ուժով վտարվել է Վրաստանից Ռուսաստան և սպանվել։ Նրանք կարծում են, որ սպանությունը, հավանաբար, կատարվել է ազգականների կողմից։


Ալիան լքել է Չեչնիան հոկտեմբերի 20-ին, երբ նրա սեռական կողմնորոշումը և բիզնեսի շուրջ եղբայրների հետ ունեցած կոնֆլիկտը հանրությանը հայտնի դարձան։ Մարդու իրավունքների պաշտպանների խոսքով՝ նրանք նրան մեղադրել են ներդրողների գումարները գողանալու մեջ և դաժանորեն ծեծել են։


Նոյեմբերի սկզբին կնոջը խաբեությամբ ստիպել են հանդիպել «փաստաբանի» հետ, որը, իբր, նրան տեղեկացրել է իր դեմ հարուցված «ահաբեկչության ֆինանսավորման» գործի մասին։ Ավելի ուշ աղջկա հորեղբայրը՝ Ալի Ասաև անունով ազդեցիկ մարդը, խոստացել է օգնել նրան հեռանալ, բայց իրականում նա Ալիային անօրինական ճանապարհով անցկացրել է սահմանից այն կողմ։


Նրա մահվան մասին լուրերը տարածվեցին մեկ օր անց, և նոյեմբերի 12-ին Ալիային հուղարկավորեցին։ Ընկերները համոզված են, որ դա «պատվի համար սպանություն» էր, որը կատարվել էր նրա հարազատների կողմից։


Օզդամիրովան սերում էր հարուստ ընտանիքից. նրա հայրը՝ Ուսման Օզդամիրովը, Ռամզան Կադիրովի մտերիմ զինակիցն էր և Գուդերմեշի շրջանի ղեկավարը։ Նրա մահից հետո՝ 2020 թվականին, ոչ ոք չէր կարող պաշտպանել նրան ընտանիքի բռնությունից։


Նշենք, որ Կադիրովի մարդիկ նախկինում սպանել էին ևս երկու կանանց, որոնք փորձում էին փախչել Չեչնիայում գտնվող հարազատներից՝ Այշատ Բայմուրադովային և Սեդա Սուլեյմանովային։

Քաղաքականություն

Պատահարներ