Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնից դուրս է գրվել 1000-րդ բուժված պացիենտը
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Այսօր լրացավ երեք ամիսը, ինչ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը վերապրոֆիլավորվեց՝ որպես նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն:
Ամփոփելով կոլեկտիվի աշխատանքը՝ նշեմ, որ կենտրոնում բուժվել են միայն Covid 19 դրական հիվանդներ, որոնց գերակշռող մեծամասնությունը ունեցել է թոքբորբեր:
Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվել 170 հիվանդներ: Այսօր դուրս է գրվում ապաքինված 1000-րդ պացիենտը»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը՝ նշելով, որ կենտրոնը միակն է հանրապետությունում և գուցե՝ տարածաշրջանում, որ եռամսյա աշխատանքի արդյունքում կոլեկտիվում չունի վարակված ոչ մի աշխատակից:
«Ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում էպիդեմիոլոգիական ծառայությանը՝ հանձին բժշկուհի Մարգարիտա Վլադիմիրի Շադինյանի:
Շնորհակալ եմ ողջ կոլեկտիվից:
Պայքարում ենք միասին»,- գրել է բժիշկը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...