Բա այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք. Փաշինյանը՝ արցախցիների մասին
Տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ խնդիր ունենք, կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ-որ անվստահություն ունենք: Այս մասին ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ ուզում ասել, որովհետև կարող է լավ չհնչի, բայց կներեք, այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը ղարաբաղցի է։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից։ Բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ո՞նց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Մեզ ասում են՝ դավաճանել եք, այս եք արել, այն եք արել։
Ես ոչ մի տեղ չեմ լսել, որ այդ ծագումով ղարաբաղցի մարդկանց պրետենզիա ներկայացնեն, որ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։
Բա այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք։ Այս հարցի պատասխանը ո՞վ է տալու։ Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են»,- հայտարարել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա. Ռուբինյանը` Նարեկ Կարապետյանին
Տեսա, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավարի որդին և միաժամանակ ռուսաստանցի օլիգարխի զարմիկը հրապարակայնորեն հայտ...
Զելենսկին պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ՝ Դոնբասից հացահատիկով բեռի ընդունմ...
ԱԺ հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելո...
Հարեւանները ծեծել են իրար․ նրանց մեջ եղել է գնդապետ եւ սպորտի մարզիչ
Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցա...