Թեհրանը Թրամփի նկատմամբ իրավական հետապնդում է նախաձեռնում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները վկայում են Վաշինգտոնի անմիջական ներգրավվածության մասին՝ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման մեջ։
Բաղայի խոսքով՝ Դոնալդ Թրամփի խոսքերը հակասում են ԱՄՆ Պետդեպարտամենտի հունիսի 23-ի պաշտոնական հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ Վաշինգտոնը որևէ կապ չունի այդ գործողության հետ։
«Այս խոստովանությունը փաստում է, որ ԱՄՆ կառավարությունը կրում է ամբողջական պատասխանատվություն միջազգային հանցագործության կատարման համար։ Մենք այդ հայտարարությունները գրանցել ենք ՄԱԿ-ում և Անվտանգության խորհրդում՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, որպեսզի դրանք օգտագործվեն իրավական գործընթացներում՝ մյուս ապացույցների հետ միասին»,- նշել է Բաղայը։
Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունը կարող է դիտարկվել որպես ԱՄՆ-ի ներգրավվածության բացահայտ և անհերքելի ապացույց, որը կարող է ներկայացվել միջազգային դատարաններում՝ Իրանի դեմ իրականացված ագրեսիայի գործով։