Ուկրաինայի ԶՈՒ-ն զոհված զինվորների մարմինները չընդունելու լուրերի մասին
Ուկրաինայի համակարգող շտաբը հերքել է ռուսական կողմի հայտարարությունը, թե Կիևը խափանել է գերիների և զոհվածների աճյունների փոխանակումը: Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:
«Ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և նախնական պայմանավորվածություններին՝ ո՛չ գերիների փոխանակման, ոչ էլ մարմինների հայրենադարձման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Ուկրաինական կողմը վստահեցրել է, որ զոհվածների աճյունների հայրենադարձության մասին պայմանավորվածություն ձեռք բերվել է Ստամբուլում, սակայն դրա ամսաթիվը չի համաձայնեցվել:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան անորոշ ժամանակով հետաձգել է դիակների ընդունումը և գերիների փոխանակումը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը ժամանել է Ուկրաինայի հետ սահման, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները չեն եկել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Փաշինյանը նոր գրառում ունի
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ։ Այս մասին ֆեյսբ...