Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում չտրվել խարդախ սխեմաներին
«Երեկվանից բազմաթիվ մարդիկ արձանագրում են, որ չունեն հասանելիություն Hellobity-ում առկա իրենց գումարներին, ամեն ինչ անհետացել է»:
ՖԲ սոցցանցում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Օրեր առաջ գրել էի, որ առկա են ֆինանսական բուրգեր, որոնցից որոշները գայթակղում են մարդկանց` առաջարկելով ահռելի շահութաբերություն` սնելով հիմնականում կրիպտոակտիվների շուրջ եղած միստիկ եկամտաբերության մասին միֆերով: Իրականում շահույթ չկար ու չէր կարող լինել, այն մարդիկ, ում ինչ որ գումար տվել էին, արել էին իր իսկ կողմից ներգրաված այլ մարդկանց հաշվին: Մեկի փողը մյուսին տալով ու ասելով էլի մարդ բեր... հիմա ամեն ինչ փլուզվեց, բայց մարդկանցից էլի փող քաշելու սխեման այլակերպվել է:
Հիմա ասում են` փող տվեք մի քիչ` վերականգնենք, փաստաբան վարձեք` վերականգնենք ու նման բաներ: Սիրելի հայրենակիցներ, արդեն իսկ տուժած մարդիկ, մի՜ հավատացեք ու մի՜ տրվեք սադրանքների:
Այստեղ անելիք ունի ոստիկանությունը, որն արդեն օրեր առաջ զգուշացրել էր այս մասին: Եթե շանս լինի բացահայտեն գուցե գումարների վերադարձի շանս լինի, բայց դա գրեթե անհնար է:
Նման բուրգեր կան ու լինելու են: Մի՜ վստահեք ձեր դժվար աշխատած գումարները անծանոթ խարդախներին:
Հ.Գ. Եթե չեք կարողանում կանխիկացնել, դիմե՜ք ոստիկանություն, որպիսի կարողանան վարույթ նախաձեռնել ու այս պահին գոնե արգելափակել»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Սեդրակյանի փոխարեն ո՞վ կլինի «Հայաստան» խմբակցության պատգամավորը
Այսօր մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մհեր Սեդրակյանի որդին՝ Դ...
Հայտարարվում է հրադադար՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից. Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հայտարարությունը
Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի մի...
Եթե մարդ գտնի կտոր, դրանից դիմակ կարի, դա համարվելո՞ւ է դիմակ. հարց՝ փոխնախարարին
Խորհրդարանում այսօր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» քննարկել...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայծակի հարված՝ խաղի ընթացքում․ Ֆուտբոլիստը մահացել է
Պերուական թիմի 35-ամյա պաշտպան Խոսե Ուգո դե լա Կրուզ Մեզան մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակի հարվածի հետևանքով:...