Դավիթ Սեդրակյանի փոխարեն ո՞վ կլինի «Հայաստան» խմբակցության պատգամավորը
Այսօր մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը։
24News-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ օրենքով սահմանված է յոթ օր․ եթե Դավիթ Սեդրակյանը դիմումը հետ չվերցնի, Ազգային ժողովի նախագահը պետք է հայտարի մանդատը վայր դնելու մասին։
«Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատը կփոխանցի հաջորդող պատգամավորին, իսկ հաջորդ պատգամավորը Առուշ Առուշանյանն է, իրեն էլ հաջորդում է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը: Առուշ Առուշանյանի անձնական որոշումն է, քանի որ նա օրերս ընտրվել է Գորիս համայնքի ղեկավար»,-հավելեց Մանուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է արգելել քաղաքացիների մուտքը՝ ժամանցի վայրեր, ռեստորաններ, համերգասրահներ՝ առ...
Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն կողմ է արտահայտվել փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի նախաձեռնությանը հոկտեմբերի 30-ից մինչև նոյ...