Եթե մարդ գտնի կտոր, դրանից դիմակ կարի, դա համարվելո՞ւ է դիմակ. հարց՝ փոխնախարարին
Խորհրդարանում այսօր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» քննարկելիս պատգամավորները նշում էին՝ խնդիր կա որոշումները հասցնել հասարակությանը, քանի որ դավադրաբանական տեսությունները, որ տարածվում են Հայաստանում, շատ վտանգավոր են:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին, հարց ուղղեց՝ կապ ունի՞ դիմակի գինը մարդկանց եկամուտների հետ:
«Դուք պետք է կառավարության համապատասխան ստորաբաժանումներից տեղեկություն ստանայիք՝ ինքնարժեքն ինչքան է: Դիմակը 200-230 դրամ է, պետք է ճշտեիք՝ շահութաբերությունն ինչքա՞ն է, եթե մարդն օրը երեք անգամ դիմակ պետք է փոխի, մի հոգին ամիսը 20 000, իսկ ընտանիքը՝ 60 000 պետք է ծախսի»,- ասաց նա:
Դանիելյանը նշեց՝ մեծ հաշվով ինքնարժեքը և շուկայում դրա արժեքը կապ չունեն օրենքի կարգավորման հետ, դա առաջարկի և պահանջարկի հետ կապված հարց է:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին՝ եթե մարդը գտնի կտոր, դրանից դիմակ կարի, դա համարվելո՞ւ է դիմակ, փոխնախարարը պատասխանեց.
«Այդ հարցերն, ըստ էության, չեն կարգավորվում օրենքով, բայց եթե այդ դիմակը կարող է ծառայել այն նպատակին, որի համար սահմանված է պահանջը, ապա կարող է»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...