Սպորտ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայծակի հարված՝ խաղի ընթացքում․ Ֆուտբոլիստը մահացել է
Edita
Պերուական թիմի 35-ամյա պաշտպան Խոսե Ուգո դե լա Կրուզ Մեզան մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել Հուանկայոյում (Պերու) կայացած «Խուվենտուդ Բելլավիստա» և «Ֆամիլիա Չակա» ակումբների միջև հանդիպման 23-րդ րոպեին: Երկու թիմերի ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը փոթորկի պատճառով, կայծակը հարվածել է պաշտպանին, երբ վերջինս եղել է դարպասապահի կողքին:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստներին օպերատիվորեն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է եղել: Պաշտպանի կողքին գտնվող դարպասապահը լուրջ այրվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0