Էս մեկն այլևս դիմանալու չի. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես որոշել էի այլևս չզարմանալ ու չզայրանալ ոչ մի անհեթեթության ու աբսուրդի վրա: Ու ոնց որ թե տևական ժամանակ նյարդերս պինդ էին և նույնիսկ ամենանվաստ ապուշությունն ինձ հունից չէր հանում:
Անգամ սկսեցի զարմանալ սեփական «վիդերժկայիս» վրա, որ մեկը մյուսին հաջորդող կազուսների հանդեպ կատարյալ անհաղորդ եմ:
Բայց էս մեկն այլևս դիմանալու չի: Չէ, հաստատ դիմանալու չի: Դպրոցահասակ փոքր երեխաներն օրական մի քանի ժամ զմռսված դասասենյակում պիտի նստեն դիմակով, ընդմիջմանը դասասենյակից դուրս գալը և դիմակը հանելն արգելվում է, բուֆետ գնալն անթույլատրելի է և երեխաներն ընդմիջմանը պետք է ուտեն տանից բերած սնունդը, որը, մի քանի ժամ պայուսակում մնալով, դառնալու է թույն:
Հիմա ես չեմ խոսելու երեխային հոգեբանական լուրջ սթրեսի ենթարկելու մասին, որ մի քանի օր նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարելու են դպրոց գնալ ու ծնողն իրեն դահիճ է զգալու՝ սեփական երեխային նման կտտանքների ենթարկելու համար: Չեմ խոսելու նաև այն երեխաների մասով, ովքեր տարբեր շնչառական ու սրտային խնդիրներ ունեն։
Չգիտեմ` հարցս ո՞ւմ եմ ուղղում, բայց դուք իսկապե՞ս հավատում եք, որ փակ դասասենյակում, ժամերով, դիմակը դեմքին անշարժ նստած, էդ սենյակի ծանրացած օդը շնչող ու դասասենյակում պատանդ պահվող երեխաներով միջավայրը կորոնավիրուսից լավագույն պաշտպանությունն է՞։
Բազմաթիվ բժիշկների հետ եմ խոսել՝ նման միջավայրը հենց տարատեսակ վարակների ակտիվ օջախ է։
Լավ, դուք ինադո՞ւ եք անում էս ամենը: Ուզում եմ հավատալ, որ պարզապես անգիտությունից է և հատուկ դիտավորություն չկա։ Բայց, չգիտես` ինչու, ինձ երբեմն թվում է, թե հատուկ դիտավորությամբ եք անում. սենց էլի, էքսպերիմենտ եք դրել, թե մարդկանց նյարդերը ինչքա՞ն կդիմանան: Քաղաքացու նյարդերի դիմադրողականության չափն եք ուզում որոշել ու ինչ ուզում` անում եք:
Էլի չգիտեմ` ո՞ւմ եմ դիմում, բայց այլ լուծումներ գտեք, լուծում չե՞ք գտնում, շարունակեք հեռավար ուսուցումը մինչև համավարակի ռիսկայնության չեզոքացումը:
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք:
Ժողովրդի համբերության ամպլիտուդն այլ տեղերում չափեք: Հանգիստ թողեք երեխաներին»:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...