Կառավարությունն առաջարկում է օնլայն տաքսիների համար պետական տուրք սահմանել

Կառավարությունն առաջարկում է օնլայն տաքսիների համար պետական տուրք սահմանել:  Մայիսի 11-ին,  պատգամավորների, կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝  էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Այս մասին գրում է Mediahub-ը:

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագծով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ է առաջարկվում՝ օրենքով ավելացնելով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն հասկացությունը:


Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն։ 

 

Հաշվի առնելով ոլորտում անհատ վարորդների մեծ ներգրավվածությունը, որոնք որևէ հարկային պարտավորություն չունեն և անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ՝ անհրաժեշտ է հարկային պարտավորություններ սահմանել տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ և ապահովել օրինական ուղևորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը։

Քաղաքականություն