«Ռեալ» ֆուտբոլային ակումբում գործում են կարգապահական խիստ կանոններ. չկատարելու դեպքում անցնում են տուգանքների
Պարզվում է` «Ռեալ» ֆուտբոլային ակումբում գործում են կարգապահական խիստ կանոններ: Ֆուտբոլիստները պետք է ակումբի մարզաբազա ներկայանան մարզումից 45 րոպե առաջ: 5 րոպեով ուշանալը ֆուտբոլիստի համար կարժենա 250 եվրո, 15 րոպե ուշացումը՝ 500 եվրո, ավելի երկար ժամանակով ուշացումը՝ 1000 և ավելի եվրո: Իսկ եթե մարզիկը ընդհանրապես չգա մի մարզմանը և չունենա հարգելի պատճառ, ապա կտուգանվի 3000 եվրո գումարով: Հանդերձարանում և տրանսպորտային միջոցներում ևս կանոնները խիստ են:
Հանդերձարանում և թիմի ավտոբուսում ֆուտբոլիստները պարտավոր են հեռախոսները պահել անձայն ռեժիմի վրա: Առաջին խախտման համար տուգանքը 250 եվրո է: Հետագա խախտումների համար՝ 500-1000 եվրո:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ շաբաթը առնվազն մեկ անգամ պետք է կշռվի: Չկշռվելու տուգանքը 250 եվրո է: Եթե ֆուտբոլիստի քաշը գերազանցում է թույլատրելի չափը, նա ստիպված կլինի վճարել 1000 եվրո:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցները ֆուտբոլիստները պետք է նախապես համաձայնեցնեն «Ռեալ»-ի ղեկավարության հետ, այլապես կտուգանվեն 1000 եվրո գումարով:
Այս տվյալները հրապարակել է իսպանական Deportes Cuatro պարբերականը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղ...
Իրանցի կանայք 40 տարվա ընդմիջումից հետո մարզադաշտ այցելեցին. ֆանտաստիկ հաշիվ է գրանցվել՝ 14:0
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Իրանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Կամբոջայի...
ՀՐԱՏԱՊ․ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Աշխարհի չեմպիոն
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն: 109 կգ քաշա...
Ադամյանի դուբլը հաղթանակ բերեց «Բավարիա»-ի դեմ խաղում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը գոլեր է խփել Գերմանիայի գործող չեմպիոն «Բավարիա»-ին: «Արմենպրե...