Զովունի գյուղի բնակիչը զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 17-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժին եկած 50-ամյա տղամարդը, որը Զովունի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաշեն ու ծխարձակող նռնակներ, ինքնաձիգի 50-ից ավելի փամփուշտ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Ոստիկանության Մարտունու բաժին եկած Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 72-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնեց գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան՝ նախատեսված 16մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է հորը։
Դեկտեմբերի 15-ին էլ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Կոտայքի բաժնում։ Աբովյան քաղաքի բնակիչ, 68-ամյա մի տղամարդ բաժին բերեց ինքնաշեն նռնակ, պայթուցիչ, ծխային ռումբ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...