Սրբազան կոչվելու իրավունք չունեն. Վահե Ղալումյան
«Որտեղ օրինականության հետ կապված խնդիր կա, այնտեղ մենք փորձելու ենք օրինականությունը վերականգնել»:
Այս մասին Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու են սկսվել եկեղեցու շուրջ վերջին շրջանի իրադարձությունները:
Նա նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցում կան կուսակրոնությունը խախտած բազմաթիվ մարդիկ, որոնք եկեղեցում չպետք է լինեն, սրբազան կոչվելու իրավունք չունեն:
Լրագրողները նաև քաղաքական բնույթի հարցեր են ուղղել, խոսել վերջերս Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններից ու հարց ուղղել,թ ե Գյումրու օրինակը չի՞ նշանակում, որ իշխող կուսակցությունը վստահության պակաս ունի:
Ղալումյանը նշել է, որ ՔՊ-ն Գյումրիում ամենաուժեղ քաղաքական ուժն է և հաշտ չեն ոչ թե ընդդիմության միասնական թեկնածուի հարցում, այլ անօրինականության հետ հաշտ չեն:
«Թողնենք Ղուկասյան Վարդանը կաշառք վերցնի, տարածք օրինականացնի, մի քանի տարի հետո դրան քաղաքական գնահատական տա՞նք»,-ասել է պատգամավոր Վահե Ղալումյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մ2 ավտոճանապարհով երթեւեկող ՀՀ քաղաքացիները կարող են բերման ենթարկվել Ադրբեջան՝ որպես ապօրինի սահման հատողներ. փաստաբան
ՀՀ քաղաքացիները Հայաստանի միջպետական ճանապարհով Սյունիք երթեւեկելիս, փաստորեն մի քանի անգամ ապօրինի հատում են ադրբեջանակ...
Ռուսաստանն առաջին ծանր հարվածային ԱԹՍ-ն է հանձնում շահագործման
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվոռուչկոն «Армия-2021» ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ո...
Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի <<Շենգավիթ>> կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապվա...
Լոնդոնում իրավապահներից ոմանք ծնկի են իջել ցուցարարների առջեւ
ՀանրահավաքներՆ ու անկարգությունները Միացյալ Նահանգներում ոչ միայն չեն հանդարտվում, այլ իրենց շարունակությունն են գտնում...