Լոնդոնում իրավապահներից ոմանք ծնկի են իջել ցուցարարների առջեւ
ՀանրահավաքներՆ ու անկարգությունները Միացյալ Նահանգներում ոչ միայն չեն հանդարտվում, այլ իրենց շարունակությունն են գտնում աշխարհի մի շարք այլ երկրներում: Այսպես անկարգությունների և ցույցերի ալիքը հասել է Լոնդոն: Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայարի մոտ թեժ է եղել եւ ականատեսները պատմել են, որ ամեն ինչ սկսվել է ոստիկանների սխալի պատճառով. «Իրավապահներից մեկը հավաքվածների խմբից փորձել է ինչ-որ մեկին քաշել տանել, ինչից հետո ցուցարարները ցանկացել են մտնել Բրիտանիայի վարչապետի նստավայար: Նրանք նաեւ իրավապահների ուղղությամբ ճայթրուկներ են նետել: Ըստ նախնական տվյալների, ցույցի մասնակիցների թիվը հասել է 15 հազարի»:
Համացանցում Լոնդոնում տեղի ունեցած ցույցից մի լուսանկար է տարածվում, որում երևում է, թե իրավապահներից ոմանք ինչպես են ծնկի իջել հավաքվածների առջեւ: Ըստ բացատրության, այս կերպ ոստիկանները համերաշխության կոչ են անում բողոքի ակցիայի մասնակիցներին, ցույց տալով որ հասկանում են նրանց:
Կանխատեսումներով, այս ամենը կշարունակվի նաեւ հանգստյան օրերին:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...