Հասարակություն

Մ2 ավտոճանապարհով երթեւեկող ՀՀ քաղաքացիները կարող են բերման ենթարկվել Ադրբեջան՝ որպես ապօրինի սահման հատողներ. փաստաբան

Մ2 ավտոճանապարհով երթեւեկող ՀՀ քաղաքացիները կարող են բերման ենթարկվել Ադրբեջան՝ որպես ապօրինի սահման հատողներ. փաստաբան
ՀՀ քաղաքացիները Հայաստանի միջպետական ճանապարհով Սյունիք երթեւեկելիս, փաստորեն մի քանի անգամ ապօրինի հատում են ադրբեջանական տարածք,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով…

ՀՀ քաղաքացիները Հայաստանի միջպետական ճանապարհով Սյունիք երթեւեկելիս, փաստորեն մի քանի անգամ ապօրինի հատում են ադրբեջանական տարածք,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ գործադիր իշխանության գործողությունների հետեւանքով Սյունիքում ստեղծված վիճակի մասին։

«Եթե մենք որպես պետություն ընդունում ենք որ Մ2-ի, այն է Գորիս -Կապան ճանապարհահատվածի 21կմ-անոց հատվածը և Շուռնուխ գյուղի 12 տները ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ են և, ըստ էության, դա Ադրբեջանի հանրապետություն է, ապա ուզած, թե չուզած պետք է ընդունենք, որ քաղաքացիները այդ ճանապարհով ընթանալիս մի քանի անգամ հատում են Ադրբեջանի հանրապետության պետական սահմանը, ընդ որում ապօրինի»,- նշել է նա՝ ավելացնելով, որ նման դեպքերում մեր քաղաքացիները կարող են բերման ենթարկվել Ադրբեջան հենց ավտոճանապարհից, քանի որ կատարել են հանցագործություն։

Փաստաբանի արձանագրմամբ՝ նման իրավիճակների համար պատասխան այս պահին չունենք։

«Մենք չունենք այսօր Ադրբեջանի հետ իրավական փոխգործակցության որևէ եղանակ, այդ ամենը շատ արագ պետք է կարգավորվի, ենթադրենք ունեցանք առաջին դեպքը, երբ անձը բերման ենթարկվեց Ադրբեջան, ինչ ենք մենք անելու որպես պետություն», նշել է Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնկրետ առաջարկներ։

Նմանատիպ հոդվածներ

Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով վարչապետի անձնագրի հետ կապված իր բացահայտման առթ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250