Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավանեսյանը` կորոնավիրուսային սահմանափակումների փոփոխման մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակը։ «Մենք անցած շաբաթվանից գրանցում ենք կտրուկ…

 Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակը։ 

 

«Մենք անցած շաբաթվանից գրանցում ենք կտրուկ նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպքեր ենք ունենում։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց դեռ հիվանդանոցները բավական ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Օմիկրոն շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթև է ընթանում, բայց սա չի նշանակում, որ մենք չունենք ծանր դեպքեր։ Նորից եմ կրկնում, մեր հոսպիտալացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, ովքեր բավական ծանր են տանում հիվանդությունը»,- ասաց նա։

 

Ըստ Ավանեսյանի՝ որոշ կանխատեսումներ կան, թե արդյոք «օմիկրոնն» այս համավարակի վերջնական փուլն է, թե ոչ։ «Բայց մեր կարծիքով դեռ վաղ է որևէ հստակ բան նշել, բայց կարող ենք ասել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ, այո, կովիդը կմնա որպես այդպիսին, այն մեր կենսակերպի մի մաս է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով։ Բայց հստակ կերպով ասել, որ վերջանում է համավարակը, դեռ վաղ է»,- ասաց նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250