Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ամբողջովին քանդվել է. պետության աջակցությունն է անհրաժեշտ
Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է: Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղարկած ավտոբուսով տեղափոխվել են Ստամբուլ: 20 մարդ էլ գնացել է բարեկամների մոտ՝ Իսքենդերուն:
«Այս գյուղի բնակչությունը գնալով նվազում է: Երկրաշարժը մեծ ավերածություն եղավ: Որպեսզի այս գյուղը չվերանա, պետության աջակցությունն է անհրաժեշտ»։
Նա ասել է, որ գյուղում 15 տուն էապես վնասվել են, եկեղեցին նույնպես վնասվել է: Այս պահին մոտ 25 վրան ունեն, որտեղ էլ ապրում են: Շեշտել է, որ բոլոր կողմերից օգնություն է գալիս, 4-րդ օրվանից սկսել է տեղ հասնել օգնությունը, շնորհակալություն է հայտնել բարերարներին, պաշտոնյաներին:
«Սրանից հետոն արդեն պետությունից ենք ակնկալում: Ինչպե՞ս են կառուցվելու քանդված տները: Գումարային օգնությա՞մբ, թե՞ այլ ճանապարհներով: Պետք է ստեղծենք այն հնարավորությունները, որոնք կկանխարգելեն, որ մարդիկ լքեն այս գյուղը: Գյուղացիների միգրացիան կանխելու համար պետք է նախ և առաջ լուծենք ապաստանի հարցը:... Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը կանգուն պահելու համար ջանքեր ենք գործադրում: Ամեն եկողից օգնություն ենք խնդրում: Շատ մեծ աղետ ապրեցինք»,- նշել է գյուղապետը:
Նմանատիպ հոդվածներ
«Համմեր լայթս. մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում». Հովսեփ Կուբատյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Համմեր լայթս...
Կապիտան Եղիշե Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյ...
«Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է. «Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Այդ մասին հայտնել է հենց ինքը: «Հարգելի Հայրենակիցներ, այսօր ձեր...