Վարդան Ղուկասյանի ազգականը՝ Գևորգ Ղուկասյանը, վայր է դրել ավագանու մանդատը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, որը ներկայումս գտնվում է կալանքի տակ, հրաժարվել է Գյումրու ավագանու անդամի մանդատից։ Տեղեկությունը հաստատում են Գյումրու համայնքապետարանից։
Հիշեցնենք, որ Գևորգ Ղուկասյանը բերման է ենթարկվել և կալանավորվել այն օրը, երբ Գյումրու համայնքապետարանում իրականացվում էին քննչական գործողություններ։
Նույն քրեական գործի շրջանակում կալանավորվել են նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ևս երկու անդամներ։ Գևորգ Ղուկասյանը նրանցից մեկն է։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել է Զելենսկիի հետ և 50 միլիոն ֆունտ ստեռլինգ խոստացել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, որպես կառավարության ղեկավար իր առաջին Կիև կատարած այցի ժամանակ հանդիպել է Ուկրաինա...
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի. նա այսօր երդվեց
Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խորհրդարանը համալրվե...
«Ժողովուրդ»․ Իրավապահների անգործությունը․ Գորիսի անպատժելի քաղաքապետը կրկին հայտնվել է աղմկալի պատմության կիզակետում
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա և տեղակալ Մ...
Թուրքիան զգուշացնում է Ռուսաստանին
Թուրքիան նախազգուշացրել է Ռուսաստանին Սև ծովում չորաբեռնատար նավի ստուգման պատճառով լարվածության աճի ռիսկի մասին։ Ա...