Լեհաստանի նախկին նախարարը մեղադրվում է կազմակերպված հանցագործությունում
Լեհաստանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Աննա Ադամյակը հայտնել է, որ քննության ընթացքում պարզվել է՝ Լեհաստանի նախկին արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Զբիգնև Զյոբրոն, զբաղեցնելով արդարադատության նախարարի պաշտոնը, ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը հափշտակել է պետական միջոցներ։ Ըստ նախաքննության՝ խոսքը վերաբերում է ավելի քան 150 միլիոն զլոտու յուրացմանը՝ «Արդարադատության հիմնադրամից», որը պետք է աջակցեր հանցագործությունների զոհերին և նրանց ընտանիքներին։
«Քննիչը, ուսումնասիրելով ապացույցները, հաստատել է, որ Զյոբրոն, լինելով նախարար, կազմակերպել է հանցավոր խումբ և ղեկավարել դրա գործունեությունը։ Խումբը յուրացրել է հիմնադրամի ֆինանսական միջոցները և կեղծ փաստաթղթեր կազմել»,-նշել է Ադամյակը։
Նրա խոսքով՝ խումբը բաղկացած էր արդարադատության նախարարության որոշ պաշտոնյաներից, ինչպես նաև հիմնադրամից ֆինանսավորում ստացած կառույցների հետ կապված անձանցից։ Զյոբրոյին մեղադրանք է առաջադրվելու Լեհաստանի Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ՝ «կազմակերպված հանցավոր խմբի ստեղծում և ղեկավարում»։
Գլխավոր դատախազ Վալդեմար Ժուրեկը արդեն դիմել է Լեհաստանի սեյմին՝ խնդրելով համաձայնություն տալ Զյոբրոյին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ նա խորհրդարանի պատգամավոր է և օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով գործը, նշել է, որ Զյոբրոն ընդհանուր առմամբ կասկածվում է 26 տարբեր հանցագործությունների մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...
ՔԿ-ն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ. Արշակ սրբազանի փաստաբան
Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյում գրել է․«Մամուլում այսօր տարածվել է մի գրության լուսապատճեն, որը վերա...
Ընտրակաշառք տվող-ստացողների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոցների․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 8-ի կամ 9-ի դրությամբ քննել է 115 քրեական վարույթ, որոնցով քրեական հետապնդում է հարուցվել...
Զելենսկին կոչ է արել Ուկրաինա վերադարձնել Սաակաշվիլիին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Վրաստանի իշխանություններին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհրաժեշտ...