ՔԿ-ն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ. Արշակ սրբազանի փաստաբան
Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյում գրել է․
«Մամուլում այսօր տարածվել է մի գրության լուսապատճեն, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։
Ինձ հայտնի չէ, թե այդ գրությունը փաստացի իրական է, թե ոչ։ Քանի որ դա վերաբերում է բացառապես հոգևորական դասի ներքին հարաբերություններին և եկեղեցու ներիշխանական գործընթացներին, իսկ այդ ոլորտը դուրս է իմ իրավասությունների շրջանակից, որևէ կարծիք այդ մասով չեմ կարող և չեմ ցանկանում հայտնել։
Սակայն գրության մեջ առկա է մի դիտարկում, որը անմիջականորեն վերաբերում է իմ լիազորություններին, ինչին էլ անհրաժեշտ եմ համարում արձագանքել։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։
Բացի այդ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին՝ նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։
Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ գտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուրը՝ նշելով, որ մինչ այդ...
Մտավախություն ունեմ, որ մենք կարող ենք հավաքել շատ ավելի շատ ձայն. «Բոլորին դեմ եմ»
«Քվեարկեցինք, որ Հայաստանում քաղաքական սերնդափոխություն լինի, եւ չլինի ատելության խոսք»․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության...
ՈՒՂԻՂ. ԱԺ-ում հատուկ նիստ է հրավիրվել
ՀՀ ԱԺ հատուկ նիստ - Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին:
Ծառուկյանը արձագանել է Փաշինյանին․ ես իմ կլասսը չեմ գցելու
Գագիկ Ծառուկյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր որդու վերաբերյալ արված հայտարարությանը։«Քաղաքականության մեջ ա...