Ֆինանսների նախարարը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ նշելով, որ նման քայլը այս փուլում կարող է բացասական հետևանքներ ունենալ։
«Եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք և հասցնենք պարենային զամբյուղին համապատասխան մակարդակի, դա կբերի ֆինանսական միջավայրի անկայունության։ Արդյունքում նույն թոշակառուները կունենան ավելի վատ կենսամակարդակ, քան այսօր»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարությունը վերջին տարիներին ապահովել է խոստացած տնտեսական աճը, իսկ պետական պարտքը նվազեցվել է 60 տոկոսից պակաս՝ հասնելով 50 տոկոսի սահմանին։ Հովհաննիսյանը շեշտել է, որ սոցիալական ոլորտում նույնպես արձանագրվել է զգալի առաջընթաց, սակայն ցանկացած որոշում պետք է հիմնված լինի ֆինանսական կայունության պահպանման սկզբունքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ թիկունքում օտարին ծառայող սրիկաները անելիք չունեն պետության կառավարման հետ
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել․ «Սիրելի՛ հայրենակիցներ,Ավելի քան մեկ տարի է ահա...
Զախարովան` ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես չի ստացել Ուկրաինայում կարգավորման որևէ ծրագ...
«Ինչի՞ պտի բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք, արդեն ընդունած պիտի լինեիք». Ավինյանը զայրացավ
«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավ...
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Իրաքում գտնվող ՀՀ 12 քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառ...