«Դուք մի խնդիր ունեիք լուծելու՝ անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել»․ Անի Սամսոնյան
ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր «Հայաստան» դաշինքի հետընտրական ժողովում Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մենք վերականգնելու ենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որովհետև վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ և կորցրել վստահությունը»:
Ի գիտության համար պարզապես նշեմ, որ եթե իշխանության հետ գործարքի գնացած ընդդիմություն լինեինք, հիմա ձեր դաշինքի պես Աժ անցած երևի կլինեինք:
Հադրութ ու Շուշի գոռալով պատգամավորի մանդատ վաստակողներ, հիմա ո՞վ է գործարքի գնացել: Այնքան սուտ խոստումներ եք տվել ընտրություններից առաջ, որ ձեզ ձեռնտու էլ չէր իշխանություն ունենալ: Մարդկանց հավատացնում էիք, որ հեսա Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի ծնկելու են ձեր առաջ: Ծնկեցին` բա չէ:
Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել:
Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին` նվիրեց ձեզ այդ մանդատը»։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Հենց իրենց աշխատասենյակներում պատռել են հրաժարականների դիմումները. Ի՞նչ է տեղի ունեցել ընտրություններից 1 օր առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառո...
Ռոբերտ Քոչարյանը ժամկետ է նշել. երբ կլինեն նոր արտահերթ ընտրություններ
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատելաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել...