Զելենսկին ծաղրել է Պուտինին՝ Դոնբասը վերցնելու անհաջող փորձի համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Axios»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնակիցների հետ մասնավոր զրույցներում պարծենում էր՝ խոստանալով մինչև հոկտեմբերի 15-ը լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի նկատմամբ։
Զելենսկու խոսքով՝ այս տեղեկությունը ստացվել է ուկրաինական հետախուզությունից։ Նա հավելել է, որ, չնայած նման հավակնություններին, Ռուսաստանը չի կարող իրականացնել այդ պլանը՝ մարդկային և ռազմական ռեսուրսների պակասի պատճառով։
«Նրա ուժեղ ստորաբաժանումները ոչնչացվել են։ Այսօր մարտի դաշտում իրավիճակը գրեթե չի փոխվել վերջին երկու-երեք ամիսներին», - նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ Ռուսաստանն այս տարի կորցրել է մոտ 346 հազար զինծառայող՝ սպանվածների և վիրավորների հաշվարկով, ինչը գրեթե համարժեք է նույն ժամանակահատվածում մոբիլիզացվածների թվին։
Զելենսկին ընդգծել է, որ Մոսկվայի պլանները ձախողվել են ոչ միայն Ուկրաինայի դիմադրության, այլև Ռուսաստանի սպառվող ռազմական ներուժի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրների ղեկավարներն են հրաժարվել մեկնել Բաքու
Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը։ Պատվիրակներն ամբողջ աշխարհից հավաքվում են այստեղ՝ հույս ունենալով...
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգել է այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր Ռոբերտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ճանաչման մասին հայտարարությունները վտանգավոր են և տանում են պատերազմի. Փաշինյան
Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը վտանգավոր է և կարող է հանգեցնել պատերազմի։ Այս մասին Հանրային հեռուստատեսո...
Թղթադրամ՝ Թրամփի պատկերով
Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական կոնգրեսական Ջոն Ուիլսոնը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմքով 250 դոլա...