ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիան կրակի մեջ. բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 130 հազար մարդ
Ֆրանսիայում երեկ, ընդհանուր առմամբ, ողջ օրվա ընթացքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ֆրանսիական քաղաքներում՝ ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի 24-րդ հոդվածի, որը երկրի Ազգային ժողովն ընդունել է այս շաբաթ: Օրենքի 24-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ոստիկանի կամ ժանդարմի «դեմքի պատկերի կամ նույնականացման այլ տարրի՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով տարածման համար»: Այս կանոնի խախտման համար սպառնում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Օրվա երկրորդ կեսին Փարիզում խաղաղ երթի տեսքով մեկնարկած ցույցը կարճ ժամանակ անց վերածվել է անկարգությունների: Իրավապահ մարմինների հետ բախումների ժամանակ ձերբակալվել է մոտ հիսուն ցուցարար: Երկրի տարբեր հատվածներում բախումների ժամանակ տուժել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ՝ այն բանից հետո, երբ դիմակներով ցուցարարները բարիկադավորվել են եւ սկսել են հրավառության պայթուցիկներ եւ քարեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հաղորդում է Reuters-ը: Ֆրանսիայում զանգվածային ցույցերի մասնակիցների թիվը հասել է 130 հազարի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են առաջիկա անելիքները
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:Ողջունելով...
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անձնագրով Նիկոլ է, բայց հիմա Հայկ է». ընտանիքը երեխայի անունը փոխել է
Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչ ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսքի բռ...