Ուշակովը մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Պուտին հանդիպումից
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպման մասին:
Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն օգոստաոսի 15-ին Երևանի ժամանակով 23.30, թարգմանիչների մասնակցությամբ։
Պուտինի և Թրամփի գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, բայց կանդրադառնան նաև այլ թեմաների, ասել է նա լրագրողներին:
Հանդիպումը կսկսվի ԱՄՆ ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազայում: Ըստ Ուշակովի՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների կազմով:
ՌԴ պատվիրակության կազմում են ընդգրկվել Լավրովը, Ուշակովը, Բելոուսովը, Սիլուանովը և Դմիտրիևը։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...