ԵՄ-ն Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերն էր
Եվրամիությունը 2024 թվականին Ռուսաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն էր:
Ինչպես գրել է Bild-ը, առևտրի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 67,5 մլրդ եվրո:
Չինաստանը շարունակում էր մնալ գլխավոր գործընկերը՝ 244,8 միլիարդ դոլար առևտրով, որին հաջորդում էր Հնդկաստանը:
Եվրոպայից դուրս Ռուսաստանի տնտեսության պահպանման գործում գլխավոր դեր են խաղում ասիական գործընկերները։ Չինաստանը ռուսաստանյան ապրանքների, առաջին հերթին նավթի, գազի և ածուխի, խոշորագույն գնորդն է։
2024 թվականին ներմուծման ծավալը կազմել է 130 միլիարդ դոլար, իսկ երկու երկրների միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը հասել է մոտ 244,8 միլիարդ դոլարի։
Հնդկաստանը, որը մինչև պատերազմը Ռուսաստանի առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում էր ընդամենը 12-րդ տեղը, այժմ դարձել է երկրորդ կարևորագույն ներմուծողը՝ հիմնականում նավթի գնումների շնորհիվ։
Այսպիսով, պատժամիջոցների ճնշման ներքո Ռուսաստանն ավելի ու ավելի է վերակողմնորոշում տնտեսական կապերը դեպի Արևելք, մինչդեռ Եվրոպան, մնալով կարևոր, բայց ավելի զուսպ գործընկեր, աստիճանաբար կրճատում է մասնակցությունը Ռուսաստանի առևտրին։






























