Հայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին․ «Հետք»
2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97.5 մլն դոլարով կամ 0.8%-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները։ Տեղեկությունը փոխանցում է «Հետքը»:
«Մասնավորապես արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար՝ երկու ամսվա ընթացքում նվազելով 60 մլն դոլարով կամ 0.9%-ով։ Իսկ ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով կամ 2.9%-ով։
Այդպիսով, Հայաստանի պետական պարտքը այս պահին աճում է ներքին պարտքի հաշվին։ Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները, ինչպեսև արտաքին պարտքի դեպքում, պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։
Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, ինչպես՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 1 մլրդ 208 մլն դոլարով կամ 11.4%-ով՝ կազմելով 11 մլրդ 845 մլն դոլար։ Մասնավորապես ներքին պարտքն աճել է 1 մլրդ 152 մլն դոլարով կամ 27.5%-ով՝ կազմելով 5 մլրդ 344 մլն դոլար։
Ինչպես կարելի է ենթադրել, աճի այս տեմպով ներքին պարտքը ոչ միայն կհավասարվի արտաքին պարտքին, այլև արդեն այս տարեվերջին կարող է գերազանցել այն»,- գրել է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Ադրբեջանից ՀՀ-ով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է,...
ԱՄՆ-ն արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը
Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կա...
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է․ Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյու...