ՌԴ պարտավոր է մեծացնել պաշտպանական ծախսերը. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է մեծացնել պաշտպանական ծախսերը՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, գրում է kommersant.ru-ն։
«Բնականաբար, լրացուցիչ միջոցներ էին անհրաժեշտ պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու, զենք գնելու համար։ Մենք դա պետք է անենք մեր երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Պետք է ասեմ, որ դա, ընդհանուր առմամբ, իրեն արդարացնում է, այդ թվում՝ տնտեսական տեսանկյունից»,- ասել է Պուտինը։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Ռուսաստանը 2022 թվականին «ազգային պաշտպանության» վրա ծախսել է 34 տոկոսով ավելի, քան նախկինում նախատեսված էր բյուջեով։ Սա թույլ է տվել Ռուսաստանի Դաշնությանը դառնալ աշխարհում երրորդ երկիրը ռազմական ծախսերի առումով՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպես է դ...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ավելի...