Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ինչ սխեմա է օգտագործվում․ Civilnet
Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին գրում է Civilnet-ը։
«Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք համացանցում հայտնված ձայնագրությունը պատահականորեն է հայտնվել ՔՊ-ին մերձ լրատվամիջոցներում, նշել է, որ իրենց կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը civic.am կայքն է
«Բայց այդ ձայնագրությունների առաջին աղբյուրը այդ կայքերը չեն եղել, եղել են ես չգիտեմ որ կայքերը»,- ասել է Հովհաննիսյանը։
Որտեղի՞ց է սկսվել ձայնագրության տարածումը.
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության մեջ, որը, ըստ հրապարակումների, տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին, վերջինս պնդում է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայնագրությունը ամենաառաջինը հրապարակվել է New Armenia Blog անվանումով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 12:03-ին: Ալիքն ունի մոտ 3,700 հազար հետևորդ։ Էջում լրատվական նյութերից բացի, պարբերաբար տարածվում են ընդդիմադիր գործիչներին ծաղրող գրառումներ և արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ ու դիփֆեյքեր»,- գրել է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն ներսում, ոչ թե իշխանությունների միջամտությամբ. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորը չի ժխտում եկեղեցու ներսում առկա խնդիրները, սակայն դրանք համարում է բացառապես եկեղեցո...
Բոլորն էլ վերադառնալու են. Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին
Այն գործընթացը, աշխատանքը ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալ...
Դիանա Գասպարյանին պաշտոնանկ կանե՞ն․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ Էջմիածնում լուրեր են շրջանառվում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի պաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան են ժամանել Լիտվայի նախագահը՝ տիկնոջ հետ
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կնոջ՝ Դիանա Նաուսեդեի հետ: