Հայտնի է՝ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսների եղանակային կանխատեսումը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության գլոբալ կանխատեսումները՝ 2025–2026 թթ. նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսների համար։
«Սեզոնային կանխատեսման գլոբալ մոդելները ցույց են տալիս, որ 2025–2026 թվականների նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում սպասվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ։ Հատկապես մեծ է նորմայից բարձր ջերմաստիճանների հավանականությունը Հյուսիսային Ամերիկայի հարավային և հյուսիսարևելյան շրջաններում, Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանում և Արկտիկական շրջաններում։ Հարավային կիսագնդում նորմայից բարձր ջերմաստիճաններ կանխատեսվում է Նոր Զելանդիայում և Հարավային Ամերիկայի հարավային շրջաններում։
2025-2026 թթ. նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսների տեղումների կանխատեսումը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ծովի մակերևութային ջերմաստիճանի գրադիենտի ուժեղացման հետ։ Հասարակածի երկայնքով՝ 160° արևմտյան երկայնությունից մինչև Հարավային Ամերիկայի ափերը, կանխատեսվում են կլիմայական նորմային մոտ տեղումներ։
Նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Ասիայի ափամերձ շրջաններում, Գվինեայի ծոցի մերձակայքում գտնվող ափամերձ տարածքներում, Մեծ Աֆրիկյան եղջյուրում և Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում, ինչպես նաև հյուսիսարևելյան Բրազիլիայում և Հյուսիսային Ամերիկայի հարավային շրջաններում։
Տեղումների քանակի նորմայից բարձր լինելու հավանականությունը մեծ է Հնդկաստանում, Ռուսաստանի հյուսիսում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինների շրջակայքում, Արևելյան Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային շրջաններում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Լույս չի լինելու Երևանում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մի շարք հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տուրբուլենտության հետևանքով ինքնաթիռում 40 մարդ Է տուժել․ ուղևորներից մեկին դուրս են բերել ուղեբեռի դարակից
Իսպանիայից Ուրուգվայ թռչող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։Միջադեպը տեղի է ունեցել Air Europa ավիաըն...
Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած առևտրականն ազատ է արձակվել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ առեւտրականի միջեւ քաշքշուկի գործով, նախօրեին ձե...
Մեր զոհերի, անհետ կորածների մասին թարմացված տվյալներ են հրապարակվել
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղ...