Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած առևտրականն ազատ է արձակվել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ առեւտրականի միջեւ քաշքշուկի գործով, նախօրեին ձերբակալված անձն ազատ է արձակվել։
Այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Այդ վարույթով դեռեւս քրեական հետապնդում որեւէ անձի նկատմամբ հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է»,– նշեց Գոռ Աբրահամյանը։
Նշենք՝ երեկ՝ մարտի 3–ին, պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Երեւանի Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառողի միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: Պատգամավորը լրագրողներին պատմել էր, որ կնոջ հետ առեւտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ փողոցի երթեւեկելի հատվածի մի մասը առեւտրականները փակել եւ բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին ընդդիմացել են առեւտրականները եւ սկսվել է քաշքշոց։
Հովիկ Աղազարյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն:
ՔՊ-ական պատգամավորը տուժող էր ճանաչվել, իսկ առեւտրականը՝ ձերբակալվել։
Նմանատիպ հոդվածներ
Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել. սա պետք է ահազանգ լինի. Արսեն Թորոսյան
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձան...
Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մաս...
ԱՄՆ-ն արգելել է 300 դոլարը գերազանցող սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս
ԱՄՆ-ն արգելել է սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս: Խոսքն այն սմարթֆոնների մասին է, որոնց արժեքը...
ԱՄՆ-ում սնանկացել Է ամենախոշոր բանկը
ԱՄՆ-ում 2008 թվականի ճգնաժամից հետո առաջին անգամ սնանկացել Է ամենախոշոր բանկը: Կալիֆորնիայի կարգավորիչը սնանկ...