Իտալիան համաձայն չէ Բորելի հայտարարության հետ. ԱԳ նախարար
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ համաձայն չէ Եվրամիության (ԵՄ) բարձր ներկայացուցիչ Խոսեպ Բորելի դիրքորոշման հետ՝ Կիևին Ռուսաստանի տարածքը հարվածելու թույլտվություն տալու վերաբերյալ։
Նախարարը խնդրել է, որ Բորելի հայտարարությունները տարբերվեն ԵՄ արտգործնախարարների անունից արված հայտարարություններից և իր առաջարկներից։ Եվրամիությունը բաղկացած է տարբեր երկրներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր օրենսդրական դաշտը։ Ըստ այդմ՝ ԵՄ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ինքնուրույն նման որոշում կայացնել։
«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք», - ասել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։
Նախարար Տայանին հայտարարել է, որ Իտալիան չի փոխում իր նախկինում որդեգրած դիրքորոշումը։ Երկիրը թույլ չի տալիս Ուկրաինային հարձակվել Ռուսաստանի վրա՝ իրեն փոխանցված զենքով։
«Բորելը խոսում է իր անունից, այլ ոչ թե անդամ երկրների անունից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր օրենսդրությունը և որոնք երեկ իրականում իրենց կարծիքը չեն հայտնել», - ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը։
Նախարարը նշել է, որ Իտալիան չի դադարեցնի Ուկրաինային քաղաքական, ռազմական և հումանիտար օգնություն տրամադրելը։ 2025 թվականի հունիսին Իտալիայի հովանու ներքո կանցկացվի համաժողով, որի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...