ՍԴ-ն հրապարակեց սահմանազատման հարցով որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
«Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է ՍԴ որոշման եզրափակիչ մասում։
ՍԴ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի մոտ օրերս։
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։
Հիշեցնենք, կանոնակարգը ստորագրվեց օգոստոսի 30-ին, որից հետո կառավարությունը սեպտեմբերի 5-ին համաձայնություն տվեց և ուղարկեց ՍԴ՝ փաստաթղթի սահմանադրականությունը որոշելու համար։ ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին գրավոր ընթացակարգով սկսեց գործի քննությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքեց Նյու Յորքում կայանալիք եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նա...
Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմել է Սերգեյ Լավրովին և Անդրեյ Բոլոուսովին. հայտարարություն
Իշխանությունը յուրացնելու մեղադրանքով օրեր առաջ կալանավորված Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել...
Պուտինի շնորհավորական ուղերձը Անկախությանը օրվա առիթով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախ...
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Բայդենից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից. «Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լին...