Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչ Կայա Կալլասը` Reuters-ի փոխանցմամբ։ Նրա խոսքով՝ սահմանափակումները կվերաբերեն ռուսական բանկերին, կրիպտոարժույթների փոխանակման բորսաներին և Հնդկաստանի ու Չինաստանի կազմակերպություններին։
ԵՄ-ն նաև կսահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը՝ անկայունացման փորձերին հակազդելու համար։
Պատժամիջոցները թիրախավորում են 45 կազմակերպություն, որոնք օգնել են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, այդ թվում՝ 12 ընկերություն Չինաստանում և Հոնկոնգում: Արգելվելու է օգտագործվող ռուսական նավերի և ինքնաթիռների վերաապահովագրությունը: Ավելին, կսահմանվի արգելք հինգ ռուսական բանկերի հետ գործարքների վրա, ինչպես նաև կընդլայնվի Բելառուսում և Ղազախստանում ռուսական էլեկտրոնային վճարային համակարգերի և երրորդ երկրների բանկերի հետ գործարքների արգելքը:
Գործակալության տվյալներով՝ փաթեթը ներառում է հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք 2027 թվականից և պատժամիջոցներ «ստվերային նավատորմի» ևս 117 նավերի նկատմամբ։ ԵՄ-ն նաև կխստացնի երկու խոշոր ռուսական նավթային ընկերությունների հետ գործարքների արգելքը, որոնց անունները չեն հրապարակվել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել «ԼՈՒԿՕՅԼ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում...
Ո՞նց կարելի է էսքան չհարգել սեփական ժողովրդին, փորձել մանիպուլացնել. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմադիրենրին
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը. «Էդ որ մեկդ մյուսին հերթ չտալով, անմեղության կանխավարկած հաշվի չառնելով, ին...
Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը նախապես տեղյակ եղե՞լ են, թե ինչ է արել իրենց տաղանդավոր «վարչապետը»՝ պատերազմի ամենաթեժ և բախտորոշ փուլում. Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Պարոնայք գեներալներ և սպաներ,ա) Ասե՛ք խնդրեմ, եթե Նիկոլ անունով մի սովորական ավան...
Հուսով եմ, որ բեկումնային տարի կլինի․ Ալիևը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023 թվականը բեկումնային տ...