Հուսով եմ, որ բեկումնային տարի կլինի․ Ալիևը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք», - փետրվարի 27-ին ասել է նա։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարին՝ այս գործընթացին ակտիվ մասնակցության համար։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործում աջակցելու հարցում», - ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը մեկնել է Ադրբեջան․ ինչ է սպասվում
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտ...
Սուրեն Պապիկյանը 412.000 դոլարանոց բնակարանը գնել է 168․000 դոլարով. ո՞վ է ֆինանսավորել գործարքը. «Հետք»
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Բնակ...
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ. ԶԼՄ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հա...
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...