ԱՄՆ-ն լսում է Հունգարիայի տեսակետները․ Օրբանը կայցելի Վաշինգտոն
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատրաստվում է այցելել Վաշինգտոն, M1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում իր հանդիպումն անցել է հիանալի մթնոլորտում, այդ իսկ պատճառով այն տևել է նախատեսվածից ավելի երկար։
Սիյարտոն նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը նախատեսված է նոյեմբերի սկզբին և կկենտրոնանա Ուկրաինայի կարգավորման, ինչպես նաև երկկողմ տնտեսական նախագծերի վրա։
Նա հավելել է, որ Օրբանը և Թրամփը կքննարկեն ուկրաինական հակամարտության լուծումը, քանի որ ԱՄՆ-ն լսում է Հունգարիայի տեսակետները որպես հարևան երկիր։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Զելենսկին Լոնդոնում կքննարկի խաղաղությունն ու երաշխիքները
Ինչպես գրում է The Telegraph-ը, Լոնդոնում նախատեսված հանդիպումները կենտրոնանալու են Ուկրաինայի համար կենսական նշանակությ...
«Մեր հին ու նոր պրոբլեմները տանում կախում ենք երեխեքի վզից»․ Փաշինյան
Նախարարին իմ վերջին մի քանի չնխատեսված այցերն եմ պատմել, թե ինչ վիզուալ տպավորություններ եմ ստացել, ու շատ մեծ ու լուրջ...
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պարգևավճարները խմբակցության պատգամավորները կուղղեն ս...