Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի տնտեսությունը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին, քանի որ դրանցից դուրս գործող պրակտիկան սահմանափակում է երկրի սուվերենությունը։Այս մաիսն կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը և տնտեսվարողների բողոքներին։
Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականից է տնտեսավարողներին հորդորում համապատասխանել ստանդարտներին։ «Ես 2018 թվականին եմ ասել՝ պետք է ստանդարտի գաք, դադարեցրեք։ Լսեք, ինչո՞ւ պետք է, օրինակ, ես գնամ միջազգային կազմակերպություն կամ միջազգային այցի ընթացքում, միջազգային հեղինակավոր արտադրող կազմակերպությունը ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ՝ երևի ուզում են ներդրում անել, բայց իրենք գալիս են, ասում՝ ձեր երկրում մեր ապրանքն են կեղծում։ Ի՞նչ անեմ ես»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ որոշ արտադրություններ հիմնված են ոչ թե որակի կամ օրինականության, այլ ձևական անվանումների վրա, ինչը վնասում է երկրի հեղինակությանը։«Հայաստանում չի կարա կոնյակ արտադրվել։ Ինչպես Դիլիջանում չի կարող Ջերմուկ արտադրվել, Հայաստանում չի կարող շամպայն արտադրվել, հասկանո՞ւմ եք»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը նաև հավելեց, որ ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքը վտանգ է երկրի անկախության համար․«Ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների գոյությունը լծակ է մեր սուվերենությունը սահմանափակելու»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտարարել է Իրանի 15 օբյեկտների վրա հարվածներ հասցնելու հավանականության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանում 15 օբյեկտների վրա հարվածներ հասցնելու հավանականության մասին: Այս ամսին գր...
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարությունը է տարածել
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարությունը է տարածել.«Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամ...
Բայդենը սուր քննադատության է ենթարկել Թրամփին
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Չիկագոյում ելույթի ժամանակ սուր քննադատության է ենթարկել ներկայիս վարչակազմին։ Նրան...
Հրանտ Մարգարյանի դեմ հարձակման տեսագրությունները փոխանցվել է ոստիկանությանը. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյ...