Քաղաքականություն
Հրանտ Մարգարյանի դեմ հարձակման տեսագրությունները փոխանցվել է ոստիկանությանը. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հրանտ Մարգարյանի դեմ իրականացված հարձակման…
ՀՅԴ գործիչ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հրանտ Մարգարյանի դեմ իրականացված հարձակման տեսագրությունները փոխանցել է ոստիկանությանը:
Մանուկյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր ոստիկանության բաժին եմ ներկայացրել շաբաթ օրը Ազատության հրապարակում մի խումբ անձանց կողմից ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ նրա ընտանիքի ու թոռների դեմ վայրենի հարձակման բազմաթիվ տեսագրությունները, որոնք կցվելու են քննվող գործին։
Ենթադրում եմ, որ առաջիկայում արդեն կհարուցվի քրեական գործ, խմբակային խուլիգանություն հոդվածի հատկանիշներով։
Ի դեպ, ոստիկանները արագ, դեպքից կարճ ժամանակ անց արձագանքել էին ահազանգին եւ արագ քննություն սկսել։ Ոստիկանների արագ արձագանքման եւ պրոֆեսիոնալ քայլերի շնորհիվ էր հնարավոր եղել խուսափել ավելի ծանր բախումից։
Հակառակ դեպքում, եթե նրանք արագ չարձագանքեին, Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը մի քանիսի մռութը կփշրեր, որի համար ուներ բարոյական եւ իրավական բոլոր իրավունքները, քանզի վտանգված էին իր երկու մանկահասակ զավակները։ Երեխաները սակայն բավականին վախեցել են։
ՀԳ առայժմ Հայաստանի իշխանություններրի կողմից որեւէ արձագանք չկա»։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...