Սպիտակ տան մի մասը քանդել են․ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ
Սպիտակ տան արևելյան թևում սկսվել է պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ արևելյան թևը ամբողջությամբ կարդիականացվի՝ շինարարությանը հարմարվելու համար։
«Արևելյան թևը, որն ամբողջությամբ առանձնացված է հենց Սպիտակ տնից, ամբողջությամբ արդիականացվելու է այս գործընթացի շրջանակներում և շինարարության ավարտից հետո էլ ավելի գեղեցիկ կլինի, քան երբևէ»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Հավելենք՝ աշխատողները արդեն սկսել են շենքի ճակատային մասի ապամոնտաժումը և հրապարակել են քանդման գործընթացի տեսագրությունները։
Նշենք՝ պարահանդեսային դահլիճ կառուցելու պլանների մասին Թրամփը հայտնել էր դեռ փետրվարին։

Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:&n...
Հուսով եմ՝ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու կարգավորմանը. Լավրով
Մոսկվան հուսով է, որ Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությո...
Տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսազրույց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ լավ և արդյունավետ...
Ուսումնասիրեք եվրոպական փորձը՝ վերաբերում է նաև ընդդիմադիր դիրքավորված որոշ շրջանակներին․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ուշադիր հետեւում էի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում մեր հեղին...