Ռուսաստանը դեմ է Թրամփի գաղափարին․ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Հիմա Վաշինգտոնից սկսել է հնչել, որ պետք է անհապաղ կանգ առնել, այլևս ոչինչ չքննարկել։ Կանգ առնել, իսկ այնտեղ թող պատմությունը դատի։ Հասկանո՞ւմ եք, եթե պարզապես կանգ առնենք, դա նշանակում է մոռանալ այդ կոնֆլիկտի արմատական պատճառների մասին, որոնք ամերիկյան վարչակազմը Դոնալդ Թրամփի իշխանության գալով հստակ հասկանում էր», - հայտարարել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից։ Նա նշել է, որ «նման մոտեցումը բոլորովին հակառակն է այն բանի, ինչի մասին նախագահներ Թրամփը և Պուտինը համաձայնության եկան Անքորիջում, երբ նրանք համաձայնեցին կենտրոնանալ հակամարտության արմատական պատճառների վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հանում է Սիրիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանում է Սիրիայի դեմ պատժամիջոցները:Վերջինս պատմել է, որ նման որոշում է կայացրել այն բանից հետ...
«Էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել, ինչի՞ շուրջ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել». Արա Աբրահամյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ ԱԺ իրարանցումից ու լարված վիճակից
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դահլիճում կրքերը թեժացան։ Սա այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգա...
Հյուսիսային Կորեան զարգացնում է միջուկային ծրագիրը գողացված 300 մլն դոլարով. ՄԱԿ
Հյուսիսային Կորեան պահպանել և զարգացրել է երկրի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը 2020-ի ընթացքում՝ խախտելով միջա...